Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 574
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2025 թվականի N 574

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ՓՈՂՈՑ, 2/2 ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏ ՀԱՍՑԵԻ, 24.02.2006Թ․ ԹԻՎ 2136621 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԾԱԾԿԱԳԻՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՃՇՏՎԱԾ ՏԵՂԱԴԻՐՔՈՎ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐՈՎ ԵՎ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ելենա Սուրենի Բեգլարյանի կողմից ներկայացված 10.04.2025թ. թիվ 771 դիմումը, 24.02.2006թ. թիվ 2136621 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/իրավունքի գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, 26․09․2024թ․ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ․

1. Ճշտել ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Աշոտ Երկաթի փողոց, 22/2 հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-1600-0001 կադաստրային ծածկագրում:

2. Հաստատել բնակավայրերի բնակելի կառուցապատման 06-007-1600-0001 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը՝ համաձայն «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված՝ համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:

3. Կատարել ճշտված կադաստրային ծածկագրով, և սահմանային չափերով հողամասի տեղադիրքի ուղղում՝ համաձայն «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

4. Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին թիվ 698-Ն որոշումը, ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Աշոտ Երկաթի փողոց, 2/2 հասցեի 06-007-1600-0001 կադաստրային ծածկագրի, ճշտված տեղադիրքով, սահմանային չափերով և կադաստրային ծածկագրով 0.0360 հա հողամասի նկատմամբ ճանաչել Ելենա Սուրենի Բեգլարյանի սեփականության իրավունքը:

5. Հողամասում առկա է ավտոտեխսպասարկման կետ՝ 33.88 քմ ներքին մակերեսով, ավտոտնակ՝ 30.48 քմ ներքին մակերսով, ծածկ՝ 30.11 քմ մակերեսով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասքան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner