Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 27.02.2018թ. թիվ 19-Ն որոշումը, 17․01․2024թ․ N 17012024-06-0042 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝ որոշում եմ.
1. Ստեփանավան համայնք Ստեփանավան ք. Բաղրամյան փողոց 172 շենքի թիվ 7 բնակարան հասցեի երկու սենյականոց բնակարանը ընդհանուր 35,4 քմ մակերեսով, որից բնակելին` 25,8 քմ, վաճառել Արարատ Թադևոսյանի չորս անձից բաղկացած ընտանիքին.
1. Արարատ Շուրիկի Թադևոսյան - ինքը, ծնված 1972թ.
2. Հեղինե Միխայլի Բաղդասարյան - կինը, ծնված 1976թ.
3 . Ջոն Արարատի Թադևոսյան - որդին, ծնված 2003թ.
4. Գրիշա Արարատի Թադևոսյան -որդին, ծնված 1999թ.
3. Պարտավորեցնել Արարատ Շուրիկի Թադևոսյանին համայնքի ավագանու կողմից սահմանված կարգով համայնքային բյուջե մուծել բնակելի տարածության մակերեսի արժեքը 12900 /տասներկու հազար ինը հարյուր/ ՀՀ դրամի չափով:
4. Քաղաքացի Արարատ Թադևոսյանին ` սեփականաշնորհման գործընթացը վավերացնել նոտարական կարգով, իսկ սեփականության իրավունքը ամրագրել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: