Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 հունիսի 2025 թ.

ԽԱԹՈՒՆ ՍԵՎԴԻՆԻ ՇԱՄՈՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2025 թվականի հունիսի 05-ի դրությամբ քաղաքացի Խաթուն Սևդինի Շամոյանի (Հասցե՝ ք․ Ստեփանավան, Խորենացի փողոց, 2 փկղ, 13 տուն) աղբահանության դիմաց պարտավորությունները Ստեփանավան համայնքի բյուջեի նկատմամբ կազմում է՝ 54000 /հիսունչորս հազար/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 18-րդ հոդվածների, 20-րդ հոդվածի 2-րդ մասով, Ստեփանավան համայնքի ավագանու կողմից սահմանված աղբահանության դիմաց պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:

Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականի հունիսի 05-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ աղբահանության դիմաց վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2025 թվականի հունիսի 19-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Խաթուն Սևդինի Շամոյանը։

Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։ 2025 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 56 արձանագրությունը։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ, 14-րդ, 18-րդ հոդվածները, 19-րդ հոդվածի 5-րդ մասը, 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 21-րդ հոդվածը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.

1. Քաղաքացի Խաթուն Սևդինի Շամոյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 54000 /հիսունչորս հազար/ ՀՀ դրամ, որպես աղբահանության դիմաց սահմանված տեղական վճարի գումար:

2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սվետլանա Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner