|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հոկտեմբերի 2024 թվականի N 115-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՈԹԱ ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՓՈՂՈՑԻՑ ՍԿԻԶԲ ԱՌՆՈՂ ՓԱԿՈՒՂՈՒ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 25.02.2021թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 233-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին. որոշում է. 1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի՝ 06-007-0021-0033 և 06-007-0021-0027 կադաստրային ծածկագրով, Շոթա Ռուսթավելու փողոցից սկիզբ առնող փակուղին անվափոխել Շոթա Ռուսթավելու փողոց 1-ին փակուղու: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԱՍՐՅԱՆ ՎԱՐՍԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|