Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 դեկտեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Երևան քաղաքի Արաբկիր, Կոմիտասի պ. 8շ. 66 բն հասցեի բնակչուհի Վարդուշ Արտուշի Կատինյանի /նք. 015011646, ծնված 17.07.1948թ./ լիազորված անձ Սիլվարդ Լազարի Վարդումյանի /Անձնագիր AT0358685, ծնված 27.01.1956թ./ կողմից ներկայացված 24.07.2024թ. թիվ Վ-787 դիմումը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղադրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 29.12.2023թ. թիվ 2023WNT55R ծածկագրով տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը, 29.12.2023թ. ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.

1. Ճանաչել օրինական ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0341-0001 կադաստրային ծածկագրում գտնվող Վարդուշ Արտուշի Կատինյանի կողմից ինքնակամ կառուցված՝ 95.73 քմ ներքին մակերեսով բնակելի տունը և պարիսպը, առանձնացնել զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի թվին չդասվող 0,02944 հա մակերեսով հողամասը համաձայն հավելվածի և նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:
2. Հողամասի սահմանային չափերը և մակերեսը հաստատել համաձայն «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ -ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղադրական հատակագծի:
3. Ինքնակամ կառուցված բնակելի տունը և պարիսպը՝ չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
4. 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանում 95.73 քմ ներքին մակերեսով բնակելի տան և պարիսպի, 0.02944 հա մակերեսով զբաղեցված հողամասի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
5. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն նշված կառույցը իրականացրած անձին՝ կառույցը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner