Այսօր: Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 հոկտեմբերի 2025 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, Ք․ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ 2-ՐԴ ՓԱԿ․ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵԻ, 18․06․2007Թ․ ԹԻՎ 2330792 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ /ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ/ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ, ՄԱԿԵՐԵՍԸ ԵՎ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Հրանտ Մարկլենի Ավետիսյանի կողմից ներկայացված 20․10․2025թ․ թիվ 2488 դիմումը, 18․06․2007թ․ թիվ 2330792 Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ․

1. Հաստատել բնակավայրերի բնակելի կառուցապատման 06-007-0061-0018 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և տեղադիրքը՝ համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:

2. Համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի ճշտել 06-007-0061-0018 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը՝ 0.05684 հա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անուշ Կիրակոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner