|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հոկտեմբերի 2024 թվականի N 937 |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով՝ որոշում եմ. 1. Հաստատել Ստեփանավան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի: 2. Ընդունել ի գիտություն, որ 1) Ստեփանավան համայնքի 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներառում են կապիտալ բնույթի ծախսերի մասով սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ ընթացիկ ծախսերի գծով՝ հաշվարկ հիմնավորումները: 2) Ստեփանավան համայնքի 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելիս պետք է հաշվի առնվեն համայնքի զարգացման ծրագրերի հիմնական ուղղությունները: 3. Հանձնարարել Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարներին, վարչական ղեկավարներին և համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին՝ 1) 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներկայացնելիս հաշվի առնել համայնքի բնակիչներից, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի սուբյեկտներից ստացված առաջարկությունները: 2) Սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցով ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները՝ համապատասխան հիմնավորումներով: 4. Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ ըստ անհրաժեշտության զեկուցել ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի շեղումների վերաբերյալ: 5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(17.23 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|