|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 նոյեմբերի 2025 թվականի N 95-Ա |
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Համաձայնություն տալ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Տեղական զարգացման հիմնադրամ» ծրագրի «Համայնքների կարողությունների բարելավում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում» նախաձեռնության շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրային հայտ-առաջարկի իրականացմանը և դրա շրջանակներում նախատեսված միջոցառումների համաֆինասվորման նպատակով Ստեփանավան համայնքի 2026թ․ բյուջեից կատարել համապատասխան համաներդրում։ Ծրագրի բյուջեն կազմում է 32000000/երեսուներկու միլիոն/ ՀՀ դրամ, որից 20%-ը համայնքի ֆինանսավորմամբ և կազմում է 6400000/ վեց միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: |
Կողմ -15 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԻԿՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|