Ստեփանավան համայնքի վարչական տարածքում Սուսաննա Բաղդասարյան անհատ ձեռնարկատերը 2023 թվականի նոյեմբերի 09-ին հայտ է ներկայացրել համայնքապետարան իր ձեռնարկատիրական օբյեկտում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար:
Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 08.04.2022թ. «Ստեփանավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 29-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով` որոշում եմ.
1. Ստեփանավան համայնքի Բաղրամյան փողոց 2-րդ բացվածք հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Սուսաննա Բաղդասարյանի հայտը բավարարել և նրան տալ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն 01.01.2023-31.12.2023թթ. ժամանակահատվածի համար:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Ռ. Վարդանյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման, առևտրի սպասարկման և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել յուրաքանչյուր ամսվա համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: