Հիմք ընդունելով Կամսար Սուրենի Չատինյանի կողմից 27.06.2025թ. ներկայացված թիվ 1452 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.03.1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 10.06.2025թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցված գրանցամատյանում 3197 համարով, թիվ 37389 Հողի սեփականության իրավունքի պետական ակտը,ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ստեփանավան համայնք ք. Ստեփանավան 06-007-0241-0005 կադաստրային ծածկագրում գտնվող 0․06 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ Ստեփանավան քաղաքի 06-007-0241-0005 կադաստրային հողամասի մակերեսը 0․06 հա
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0․06 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Կամսար Սուրենի Չատինյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: