Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 103-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
06-007-0315-0001 ԾԱՇԿԱԳՐԻՑ ՏԱՐԱՆՋԱՏՎԱԾ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Մ.ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 194 ՀԱՍՑԵԻ 0.06 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 6 կետով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով և 66 հոդվածի 4-րդ և 8-րդ կետերով և հիմք ընդունելով Արծրուն Սամվելի Հակոբյանի դիմումը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, Ստեփանավան համայնքի ղեկավարի 20.11.2019թ. թիվ 381 որոշումը, 20.12.2006թ. թիվ 2136359 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը որոշում է`

1. Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը և այն հանգամանքը, որ 06-007-0315-0001 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության 0.06 հա հողամասը ընդգրկված է ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի N 570-Ն որոշմամբ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավուընքների պետական գրանցում իրականացնելու համար:

2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, թույլատրել համայնքի ղեկավարին ուղղակի վաճառքի ձևով, հողամասի տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, սեփականության իրավունքով օտարել՝ Արծրուն Սամվելի Հակոբյանին, քանի որ օտարվող հողամասը՝ գտնվում է Արծրուն Սամվելի Հակոբյանին համաձայն թիվ 2136359 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականի, սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարևանությամբ, որի չափը չի գերազանցում նրան պատկանող հողամասի չափից, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել /տրամադրել/ հրապարակային սակարկությունների միջոցով:

4. Համայնքի ղեկավարի սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո, օրենքով սահմանված կարգով իրականացնել նշված հողամասի օտարման գործընթացը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner