Ստեփանավան համայնքի վարչական տարածքում Հայկ Մովսիսյան անհատ ձեռնարկատերը 2024 թվականի նոյեմբերի 04-ին հայտ է ներկայացրել համայնքապետարան իր ձեռնարկատիրական օբյեկտում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար:
Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 08.04.2022թ. «Ստեփանավանհամայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 29-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և Ստեփանավան համայնքի ավագանու 23.01.2024թ. թիվ 03-Ն որոշմամբ` որոշում եմ.
1.Ստեփանավան համայնքի Հ. Մեղապարտի փողոց թիվ 30/1 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Հայկ Մովսիսյանի հայտը բավարարել և նրան տալ իր դիմումի համաձայն 1.6 քմ մակերեսով այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն 01.01.2024-31.12.2024թթ. ժամանակահատվածի համար:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մովսիասյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: