2025 թվականի փետրվարի 13-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Համլետ Մանուկի Մկրտումյանի (Հասցե՝ ք․ Ստեփանավան, Գ․ Բաղրամյան փողոց, 2ա շ, 18 բն) անվամբ գրանցված GAZ 3110 մակնիշի 35FU691 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 20121 /քսան հազար մեկ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 18000 /տասնութ հազար/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 2121 /երկու հազար մեկ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2023-2024թ․ ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:
Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականի փետրվարի 13-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ փոխադրամիջոցի գույքահարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 24-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Համլետ Մանուկի Մկրտումյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
2025 թվականի փետրվարի 24-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 16 արձանագրությունը։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.
- Քաղաքացի Համլետ Մանուկի Մկրտումյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 20121 /քսան հազար մեկ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, որպես փոխադրամիջոցի գույքահարկի գումար:
- Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
- Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
- Սկսած 2021 թվականից փոխադրամիջոցի գույքահարկի գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի համայնքապետարանի 900255002538 հաշվարկային հաշվին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից: