Հիմք ընդունելով Կամսար Սուրենի Չատինյանի կողմից 27.06.2025թ. ներկայացված թիվ 1452 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.03.1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 10.06.2025թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցված գրանցամատյանում 3197 համարով, թիվ 37389 Հողի սեփականության իրավունքի պետական ակտը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով որոշում եմ.
1․Ճանաչել Կամսար Սուրենի Չատինյանի սեփականության իրավունքը Ստեփանավան քաղաքի 06-007-0291-0025 կադաստրային ծածկագրի տակ գտնվող ըստ փաստացի չափագրման 0.24004 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0291-0025 կադաստրային ծածկագրի տակ գտվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի մակերեսը՝ 0.24004 հա։
2․Հաստատել Ստեփանավան քաղաքի 06-007-0291-0025 կադաստրային ծածկագրի տակ գտվող 0.24004 հա հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված, համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
3․Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 02.07.2025 թվականի թիվ 809 որոշումը:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի կոմիտեի միավորված մարզային ստորաբաժանումում։