Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 հոկտեմբերի 2024 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0007-0034 ԾԱԾԿԱԳՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՓՈՂՈՑ 5 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՒՑՎԱԾ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Գևորգ Էդվարդի Բաշոյանի  կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Հարությունյան  փողոց  5 բնակելի տուն  հասցեում  ինքնակամ կառույցված պարիսպները օրինականացնելու խնդրանքը, 19.05.2022թ. N 19052022-06-0041  անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 30.12.2023թ. թիվ 2023USSVTJ ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 20.12.2023թ.կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ պարիսպները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և քանի որ սխալ է հաշվարկված 19.05.2022թ. N 19052022-06-0041  անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հողամասի մակերեսը, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ՝  որոշում եմ.

1.     Ճշտել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան Հարությունյան  փողոց, 5 բնակելի տուն հասցեի, 06-007-0007-0034 կադաստրային ծածկագրի համաձայն թիվ 19052022-06-0041 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հողամասի սահմանային չափերը և մակերեսը «ԳագիկՄեսրոպյանՎլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի, ըստ որի հողամասի մակերեսը կազմում է 0.06818 հա,  պետական գրանցում ստացած 0.0585 հա-ի փոխարեն:

2.    Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Հարությունյան  փողոց  5 բնակելի տուն հասցեի,  Գևորգ Էդվարդի Բաշոյանին  սեփականության իրավունքով պատկանող 06-007-0007-0034 կադաստրային ծածկագրի 0,06818 հա հողամասում գտնվող 6,06 քմ  պարիսպները:

3.    Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել 6,06 քմ    պարիսպների համար 20300 /քսան հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:

4.     Ինքնակամ կառուցված պարիսպների օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:

5.     Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

6.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner