Հիմք ընդունելով Վաղարշակ Լևոնի Ջիլավյանի կողմից ներկայացված 29.01.2025թ. դիմումը, թիվ 03.12.1998թ. տրված N 017245 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրամադրված տեղագրական հատակագծերը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Ճշտել մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․ Միլիոնի փողոց թիվ 134 հասցեով 06-007-0264-0008 կադաստրային ծածկագրի տակ գտնվող անշարժ գույքի տարանջատման արդյունքում առաջացած երկու միավոր անշարժ գույքերի սահմանային չափերը՝ համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ -ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: