Հիմք ընդունելով Մարգարիտա Արսենի Ստեփանյանի 08․05․2025 թվականի թիվ 1038 դիմումը, Ստեփանավան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից 21.05.2025 թվականին տրված դրական եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 02․06․2016 թվականի N 631-Ն որոշման 9-րդ կետի 4-րդ մասի գ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով որոշում եմ՝
1․ Թույլատրել Ստեփանավան քաղաքի Մխիթար Սպարապետ 20 հասցեի բնակիչ Մարգարիտա Արսենի Ստեփանյանին (ծնված՝ 13․10․1986թ․, անձնագիր` AV0432149, տրված` 20.09.2022թ., 053-ի կողմից) օտարել իր անչափահաս դուստրերին՝ Մարինե Արմանի Բաբայանին (ծնված՝ 31․12․2011թ․, ծննդյան վկայական՝ ԱԱ 022465) և Թամարա Արմանի Բաբայանին (ծնված՝ 01․02․2013թ․, ծննդյան վկայական՝ ԱԱ 022462) ըստ օրենքի ժառանգություն անցած և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․ Չարենցի փողոց 28 հասցեում գտնվող 06-007-0011-0002 ծածկագրով անշարժ գույքի (վկայական N 20022025-06-0006) և մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք. գյուղատնտեսական նշանակության՝ 06-007-0505-0019 (վկայական N 19022025-06-0091) և 06-007-0506-0023 (վկայական N 20022025-06-0025) ծածկագրերով հողամասերի 1/6-ական բաժնեմասերը՝ մարզ Լոռի, Ստեփանավան համայնք, Ստեփանավան ք․ Ռումինական փողոց 8 շենք, 3 բնակարանի վերանորոգման և գույքի բարելավման նպատակով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարգարիտա Արսենի Ստեփանյանի իրազեկման հաջորդող օրվանից: