Ստեփանավան համայնքի ավագանուն է դիմել «Mersi Projects» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Վիկտորյա Ավետիքի Ղազարյանը ով կազմակերպում է բազմազավակ, անապահով կամ նպաստառու ընտանիքի երեխաների, արցախյան պատերազմում մասնակցած անձանց հարազատների, բռնի տեղահանվածների (թվով 22 երեխա) հանգիստը Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքում՝ Բարեկամություն» խորագրով: «Mersi Projects» հասարակական կազմակերպության խնդրանքն է համայնքապետարանը հոգա քսաներկու երեխաների ճանապարհածախսը։ Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետը՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Բավարարել «Mersi Projects» հասարակական կազմակերպության խնդրանքը և համայնքի բյուջեից «Mersi Projects» ՀԿ-ին նվիրատվություն կատարել քսաներկու երեխաների ճանապարհածախսի համար 450000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում «Mersi Projects» հասարակական կազմակերպությանը վճարել հատկացված գումարը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |