Հիմք ընդունելով Կարեն Ռուբիկի Առաքելյանի /ծնված 09.04.1962թ. անձնագիր 46 07 676874, տրված 14.04.2007թ. 503-058-ի կողմից/ լիազորված անձ Աշոտ Ռուբիկի Առաքելյանի /անձնագիր AT0500465, տրված 053-ի կողմից 15.06.2020թ./ կողմից ներկայացված 07.11.2024թ. թիվ Ա-1291 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.03.1991թ. թիվ 02 որոշումից քաղվածքը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0131-0018 կադաստրային ծածկագրում գտնվող 0.06733 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0131-0018 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասի մակերեսը՝ 0.06733 հա, բ/ հաստատել հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.06733 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել՝ Կարեն Ռուբիկի Առաքելյանին:
3. Համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի հողամասում առկա է 1990 թվականին կառուցված անավարտ ավարտվածության աստիճան ունեցող բնակելի տուն:
4. Անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի 14.11.2024թ. թիվ 1154 որոշումը և պետական գրանցման համար հիմք ընդունել սույն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: