Հիմք ընդունելով Արաքս Ցոլակի Շահնազարյանի կողմից 19.10.2025թ. ներկայացված թիվ 2467 դիմումը «Արտյոմ Սաքանյան» ԱՁ -ի կողմից տրամադրված տեղագրական հատակագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011MA2U4TX ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան հասցեով 06-007-0061-0016 կադաստրային ծածկագրում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան Անտառային փողոց 2-րդ նրբանցք 14 հողամաս:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: