Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 06.03.2025թ․ թիվ 292 որոշման մեջ ավելացնել 2․1 կետ հետևյալ բովանդակությամբ․
Համաձայն <<Սամվել Կամսարի Ֆրանգյան>> ԱՁ-ի կողմից տրված հատակագծի ընդհանուր օգտագործման հողամասը ընդհանուր է Ռուզաննա Գիբլերտի Բունիաթյանի և Արմեն Ալեքսանդրի Սաղաթելյանի միջև։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: