Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 25.10.2024 թվականի N 114-Ա որոշումը, Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Սարալանջ թաղամասի 2-րդ փողոց 14 հողամաս հասցեում գտնվող, 0.125 հա մակերեսով, 06-007-0344-0024 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 5000000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամով օտարել 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Անահիտ Մարտիրոսի Չախոյանին։
2. Անահիտ Մարտիրոսի Չախոյանին՝ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը:
3. Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո Անահիտ Մարտիրոսի Չախոյանի հետ երկու օրվա ընթացքում կնքել օտարման պայմանագիր, որը ենթակա է պետական գրանցման: