Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի գ. Արմանիս 1փ. տ. 5 հասցեի բնակիչ Արման Համլետի Անտոնյանի կողմից ներկայացված 30.09.2024թ. Ա-1092 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 12.06.1991թ. թիվ 4 որոշումից քաղվածքը, 16.02.2024թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան թիվ 488, 16.02.2024թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան թիվ 490, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ 510-Ն օրենքով՝ որոշում եմ.
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի գ. Արմանիս 06-007-0624-0002 ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 0,853133 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը: ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի գ. Արմանիս 06-007-0624-0002 ծածկագրի տակ գտվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի մակերեսը՝ 0,853133 հա բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը անհատույց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վերահատկացնել Արման Համլետի Անտոնյանին, Կարինե Հովսեփի Անտոնյանին և Աննա Համլետի Անտոնյանին:
3. Հողամասի սահմանները որոշվում են «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: