Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով` • Արմեն Գրիգորյան- Ստեփանավան համայնքի ղեկավար՝ հանձնաժողովի նախագահ, • Անուշ Կիրակոսյան- Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ՝ աճուրդավար, • Մարիամ Մանուկյան- Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի ժ/պ՝ արձանագրող, • Լևոն Քալանթարյան- Ստեփանավան համայնքի ղեկավարի օգնական՝ հանձնաժողովի անդամ, • Արսեն Ավագյան-Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ՝ հանձնաժողովի անդամ, • Էլմիրա Ռևազյան-Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ՝ հանձնաժողովի անդամ • Արթուր Սավթալյան-Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական բնակավայրի ղեկավար՝ հանձնաժողովի անդամ, • Գևորգ Մանուկյան-Ստեփանավան համայնքի Ուրասար վարչական բնակավայրի ղեկավար՝ հանձնաժողովի անդամ, • Սամվել Անտոնյան-Ստեփանավան համայնքի Արմանիս վարչական բնակավայրի ղեկավար՝ հանձնաժողովի անդամ, • Արմեն Փ. Գրիգորյան-Ստեփանավան համայնքի ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ, • Ջոն Կիրակոսյան-Ստեփանավան համայնքի ավագանու անդամ՝ հանձնաժողովի անդամ։ 2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 07.05.2025 թվականի թիվ 40-Ա որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |