ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանը 31.03.2022 թվականին առաջին անգամ հայտարարել է համակարգիչների, տպիչների, բազմաֆունկցիոնալ տպիչների և ցանցային սվիչների ձեռք բերման մրցույթ ըստ չափաբաժինների՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով, որից միայն կայացել է տպիչների չափաբաժնի համար նախատեսված մրցույթը: Մնացած չափաբաժինների մասով հայտարարված մրցույթը չի կայացել, քանի որ մասնակիցների կողմից առաջարկված գները գերազանցել են նախահաշվային գնի: Հաշվի առնելով այն, որ առաջին մրցույթը համակարգիչների, բազմաֆունկցիոնալ տպիչների և ցանցային սվիչների չափաբաժինների մասով հայտարարվել է չկայացած, ուստի երկրորդ մրցույթը վերը նշված տեխնիկան ձեռք բերելու համար հայտարարվել է 18.04.2022 թվականին, որից միայն կայացել է բազմաֆունկցիոնալ տպիչների չափաբաժնի մրցույթը: Մնացած չափաբաժինների մասով մրցույթը կրկին անգամ չի կայացել՝ նախահաշվային գնի գերազանցման պատճառով: Համակարգիչների և ցանցային սվիչների նախահաշվային գինը գերազանցում է 1 մլն ՀՀ դրամը, իսկ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ 1 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում ապրանքի ձեռք բերումը պետք է իրականացվի մրցութային կարգով էլեկտրոնային աճուրդի միջոցով գնում կատարելու ընթացակարգով, սակայն հաշվի առնելով այն, որ արդեն իսկ երկու անգամ շարունակ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետի համաձայն՝ հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ուստի համայնքապետարանի աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու համար, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել համակարգիչների և ցանցային սվիչների ձեռք բերման գործընթացը իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: