Հիմք ընդունելով Սեմյոն Փայլակի Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը, 30.09.2005թ. տրված թիվ 1029243 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, 22.05.2025թ. տրված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը՝ նոտարական ակտի կոդ 779-20250522-4-9027417, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011PVTHU5Y ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Անդրանիկի փողոց թիվ 10բ հասցեում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Զորավար Անդրանիկի փողոց 10/1 անասնաշենք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: