Հիմք ընդունելով Սեյրան Հրաչի Դունամալյանի լիազորված անձ Արթուր Շավարշի Սարգսյանի կողմից 12.12.2024թ. ներկայացված թիվ Ս-1431 դիմումը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՍՄԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 11.12.2024թ. լիազորագիրը և անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 060115FCGGHS, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1. Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան հասցեում գտնվող 06-007-0065-0195 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան քաղաք Ստեփանավան Ա. Իսահակյան 1-ին փակուղի 5 բնակելի տուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: