Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 25.02.2021թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 233-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի 06-106-0267-0001, 06-106-0271-0001, 06-106-0274-0001, 06-106-0224-0001 և 06-106-0279-0001 կադաստրային ծածկագրով փողոցների՝ ընդհանուր 0.95 կմ երկարությամբ հատվածը համարակալել 6-րդ փողոց: 2. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի 06-106-0272-0001 կադաստրային ծածկագրով փողոցի 0.35 կմ երկարությամբ հատվածը համարակալել 7-րդ փողոց: |