Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 դեկտեմբերի 2024 թ.

ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆ 1Ա ՓՈՂՈՑ 5 ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-007-0131-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, ԱՐԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱԲՈՎՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏԱԿ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Արև Հարությունի Աբովյանի և Արտակ Վոլոդյայի Քոչարյանի կողմից 09.12.2024թ. ներկայացված թիվ Ք-1424 դիմումը՝ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 4-րդ միկրոշրջան 1ա փողոց 5 կիսակառույց բնակելի տուն հասցեում 2019 թվականին ինքնակամ կառույցված շինությունները օրինականացնելու մասին խնդրանքը, 09.10.2017թ. N 09102017-06-0024 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 02.12.2023թ. թիվ 2023HZYVPX ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 01.12.2023թ. կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոցմամբ սահմանված կարգով ՝ որոշում եմ.

1. Օրինականացնել մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 4-րդ միկրոշրջան 1ա փողոց 5 կիսակառույց բնակելի տուն հասցեում գտնվող, Արեվ Հարությունի Աբովյանին և Արտակ Վոլոդյայի Քոչարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 06-007-0131-0008 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.06 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 118.80 քմ ներքին մակերեսով և պարիսպը՝ 3.50 քմ մակերեսով:
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 118.80 քմ ներքին մակերեսով բնակելի տան համար 143630 /մեկ հարյուր քառասուներեք հազար վեց հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, 3.50 քմ մակերեսով պարիսպի համար 4232 /չորս հազար երկու հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ։ Ընդամենը վճարվելիք գումարը կազմում է 147862 /մեկ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
3. Հողամասի սահմանները և հողամասում առկա շինությունների տեղադիրքերը որոշվում են «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner