Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Համաձայնություն տալ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Տեղական զարգացման հիմնադրամ» ծրագրի «Համայնքների կարողությունների բարելավում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում» նախաձեռնության շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրային հայտ-առաջարկի իրականացմանը և դրա շրջանակներում նախատեսված միջոցառումների համաֆինասվորման նպատակով Ստեփանավան համայնքի 2026թ․ բյուջեից կատարել համապատասխան համաներդրում։ Ծրագրի բյուջեն կազմում է 32000000/երեսուներկու միլիոն/ ՀՀ դրամ, որից 20%-ը համայնքի ֆինանսավորմամբ և կազմում է 6400000/ վեց միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: |