|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հուլիսի 2024 թվականի N 741 |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից 03.06.2024թ կազմված տեղադրական հատակագիծը, թիվ Կ-13062024-06-0216 կասեցման որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 27.04.2006թ. 570-Ն որոշմամբ սխալ է գրառվել չափագրությամբ ներկայացված 0.0286հա հողամասի սեփականության ձևը և ղեկավարվելով կադաստրային հատակագծերում հայտնաբերված սխալների ուղղման մասին ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ. 1. «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից 03.06.2024թ կազմված տեղադրական հատակագծով ներկայացված 0.0286 հա հողամասի նկատմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|