Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 175
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2024 թվականի N 175

ԱՆԳԻՆԱ ՄԱԼԽԱՍՈՎԱԻՑ ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ 18 ՇԵՆՔԻ ԹԻՎ 1 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՋԵՐՄԱԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման հավելված N 2-ի 24.4 կետի համաձայն՝ պետք է Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի թիվ 18 շենքի ջերմաարդիականացման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ շենքի յուրաքանչյուր բնակիչ ծրագրով սահմանված 52.606.081 ՀՀ դրամի 5%-ի չափով ֆինանսական մասնակցություն ունենա կատարվող աշխատանքների ծախսերում։ 
  Անգինա Մալխասովաին պատկանող Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի 18 շենքի թիվ 1 հասցեում գտնվող 4 սենյականոց բնակարանի համար սուբվենցիոն ծրագրով սահմանված վճարման ենթակա գումարը կազմում է՝ 256000 /երկու հարյուր հիսունվեց հազար/ ՀՀ դրամ, որից որևէ վճարում չի կատարվել։ Ներկայումս Անգինա Մալխասովաի պարտավորությունը Ստեփանավան համայնքի բյուջեի հանդեպ կազմում է 256000 /երկու հարյուր հիսունվեց հազար/ ՀՀ դրամ։
   Վերոգրյալի կապակ ցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ Ռումինական փողոցի 18 շենքի թիվ 1 բնակարանի ջերմաարդիականացման սուբվենցիոն ծրագրով սահմանված վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։
    Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2024 թվականի հունվարի 09-ին, ժամը՝ 15։00-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Անգինա Մալխասովան։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
   2024 թվականի հունվարի 09-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 6 արձանագրությունը։
   Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման հավելված N 2-ի 24.4 կետը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.

1. Քաղաքացի Անգինա Մալխասովաից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 256000 /երկու հարյուր հիսունվեց հազար/ ՀՀ դրամ, որպես Ռումինական փողոցի 18 շենքի թիվ 1 բնակարանի ջերմաարդիականացման սուբվենցիոն ծրագրով սահմանված վճարման ենթակա գումար:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner