Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Մ.Գորկի փողոցի 15 բնակելի տուն հասցեի բնակիչ Ռոբերտ Սարգսի Մոսիկյանի /նույնականացման քարտ 010674687, ծնված 09.02.1962թ./ կողմից ներկայացված դիմումը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղադրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 14.12.2023թ. թիվ 2023ZD6R9P ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Փոփոխել ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0086-0137 ծածկագրում գտնվող Ռոբերտ Սարգսի Մոսիկյանի կողմից 1990 թվականին ինքնակամ կառուցված ավտոտնակի զբաղեցրած 90,5 քմ հողամասի նպատակային նշանակությունը համաձայն Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1724-Ն որոշման, հատուկ նպատակային նշանակության հողամասերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Ճանաչել օրինական ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0086-0137 ծածկագրում գտնվող Ռոբերտ Սարգսի Մոսիկյանի կողմից կողմից 1990 թվականին ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխանող՝ 36,43 քմ ներքին մակերեսով ավտոտնակը առանձնացնել զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի թվին չդասվող 90.5 քմ մակերեսով հողամասը համաձայն հավելվածի և նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
3. Ավտոտնակի համար անհրաժեշտ 90.5 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղադրական հատակագիծի՝ բնակելի կառուցապատման:
4. Հողամասի սահմանային չափերը և մակերեսը հաստատել համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղադրական հատակագիծի:
5. Ինքնակամ կառուցված ավտոտնակը՝ չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
6. Անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի 22.04.2024թ. թիվ 384 որոշումը:
7. 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում 36,43 քմ ներքին մակերեսով ավտոտնակի և 90.5 քմ մակերեսով զբաղեցված հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
8. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն նշված կառույցը իրականացրած անձին՝ կառույցը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: