Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 17.05.2024 թվականի N 49-Ա որոշումը, Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 23-ի թիվ 3 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Վ. Համբարձումյան փողոց 5 հողամաս հասցեում գտնվող, 0.04749 հա մակերեսով, 06-007-0130-0010 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 712500 /յոթ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամով օտարել 2024 թվականի հուլիսի 23-ին Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Վահան Վոլոդյայի Գրիգորյանին։
2. Վահան Վոլոդյայի Գրիգորյանին՝ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը:
3. Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո Վահան Վոլոդյայի Գրիգորյանի հետ երկու օրվա ընթացքում կնքել հողամասի օտարման պայմանագիր, որը ենթակա է պետական գրանցման: