Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 սեպտեմբերի 2024 թ.

ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10.06.2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 563 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու նպատակով` որոշում եմ.

1. Ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ կազմով.
• Արմեն Գրիգորյան Ստեփանավան համայնքի ղեկավար-հանձնաժողովի նախագահ
• Ռաֆայել Սիմոնյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-աճուրդավար
• Մերի Խարազյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ- արձանագրող
Հանձնաժողովի անդամներ`
• Լևոն Քալանթարյան Ստեփանավան համայնքի ղեկավարի օգնական
• Արսեն Ավագյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղանտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ
• Էլմիրա Ռևազյան Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ
• Արթուր Սավթալյան Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական բնակավայրի ղեկավար
• Գևորգ Մանուկյան Ստեփանավան համայնքի Ուրասար վարչական բնակավայրի ղեկավար
• Սամվել Անտոնյան Ստեփանավան համայնքի Արմանիս վարչական բնակավայրի ղեկավար
• Արմեն Փ. Գրիգորյան Ստեփանավան համայնքի ավագանի
• Ջոն Կիրակոսյան Ստեփանավան համայնքի ավագանի
2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 10.06.2024 թվականի թիվ 563 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner