Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան Րաֆֆի 124 տան բնակիչ Արտիկ Սամվելի Ստեփանյանի կողմից ներկայացված 14.02.2024թ. թիվ Ս-164 դիմումը, Ստեփանավանի քաղաքային խորհրդի գործկոմի 06.09.1989թ. թիվ 12 որոշման հիման վրա տրված սեփականության վկայագիրը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ստեփանավան համայնք ք. Ստեփանավան Րաֆֆի 124 հասցեում գտնվող 06-007-0324-0010 կադաստրային ծածկագրի 0,06958 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ Ստեփանավան քաղաքի Րաֆֆի 124 հասցեում գտնվող 06-007-0324-0010 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը՝ 0,06958 հա
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0,06958 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Արտիկ Սամվելի Ստեփանյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. Ստեփանավան քաղաքի Րաֆֆի 124 հասցեում գտնվող 06-007-0324-0010 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 107.91 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 32.64 քմ մակերեսով ավտոտնակի, 21.46 քմ մակերեսով անասնաշենքի, 0.61 քմ մակերեսով պարիսպի և 1.62 քմ մակերեսով պարիսպի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Արտիկ Սամվելի Ստեփանյանի սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: