Հիմք ընդունելով Ռաֆիկ Շմավոնի Դալլաքյանի կողմից ներկայացված 03.10.2024թ. թիվ Դ-1126 դիմումը, 04.07.2008թ. թիվ 2514573 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՍՄԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 060119RRHMS7 ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
- ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Գ. Նժդեհի փողոց հասցեում գտնվող 06-007-0038-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Գ. Նժդեհի փողոց 2/9 հողամաս:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|