Բովանդակություն * | 2023թ. աշխատանքային տարին Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանն սկսեց աշխատակիցների հետ խորհրդակցությամբ: Համայնքապետարանում կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ համայնքի ղեկավարը խոսեց յուրաքանչյուր աշխատակցի ստանձնած պարտավորությունների կատարման մասին: Սրտացավ մոտեցումն ու պարտավորությունների բարեխիղճ կատարումը լինելու է յուրաքանչյուր աշխատակցի վերաբերմունքն իր աշխատանքին: Սրանով ամենքս մեր ներդրումը կունենանք համայնքի զարգացման պատասխանատու գործին, իսկ համայնքն այս տարի զարգացման լուրջ միտումներ ունի: Համայնքապետարանի կողմից ներկայացված աննախադեպ թվով ծրագրեր պետության կողմից հավանության են արժանացել՝ ընդհանուր արժեքով մոտ 2, 05 մլրդ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կկազմի մոտ 1 մլրդ դրամ: Այս մեծ ֆինանսական միջոցների հայթայթման և ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը կարևորում է սեփական եկամուտների հավաքագրումը: Ինչպես համայնքապետարանի աշխատակիցները, այնպես էլ համայնքի բնակիչները պետք է պատասխանատվության խորը զգացումով մոտենան այս հարցին: Ստեփանավան համայնքը բարեկարգելու և զարգացնելու ենք միահամուռ ուժերով. սա է համայնքի ղեկավարի որդեգրած սկզբունքը: |