Հիմք ընդունելով Ռաֆիկ Շմավոնի Դալլաքյանի կողմից ներկայացված 03.10.2024թ. թիվ Դ-1126 դիմումը, 25.11.2004թ. թիվ 1193314 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՍՄԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011AHV5ANJ ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
- ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Գ. Նժդեհի փողոց թիվ 12ա հասցեով անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Գ. Նժդեհի փողոց 2/8 առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|