Հիմք ընդունելով Արմեն Լյովայի Շահնազարյանի կողմից ներկայացված 24.06.2024թ. թիվ Շ-657 դիմումը, 16.05.2016թ. տրված թիվ 16052016-06-0005 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը և 23.06.2024թ. տրված եզրակացությունը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Ճշտել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան Մ. Գորկի փողոց, 38 բնակելի տուն հասցեի, 06-007-0044-0018 կադաստրային ծածկագրի համաձայն թիվ 16052016-06-0005 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով պետական գրանցում ստացած հողամասի սահմանային չափերը և մակերեսը «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի, ըստ որի հողամասի մակերեսը կազմում է 0.04405 հա պետական գրանցում ստացած 0.0408 հա-ի փոխարեն:
2. Նշված հասցեի անշարժ գույքի ճշտված սահմանային չափերով և 0.04405 հա մակերեսով հողամասի նկատմամբ, որը չի խախտում այլ անձանց իրավունքը, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Արմեն Լյովայի Շահնազարյանի սեփականության իրավունքը:
3. Անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի 01.07.2024թ. թիվ 635 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: