Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 հուլիսի 2024 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 06-007-0265-0032 ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.002 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ հիմք ընդունելով, ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումը, ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1724-Ն որոշմամբ հաստատված Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, Ստեփանավան համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 17.05.2024թ. թիվ 46-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 21.05.2024թ. թիվ 266-Ա որոշումը «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը՝ որոշում եմ.

1. Ըստ ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշման՝ 06-007-0265-0001 կադաստրային ծածկագրով գրանցված, 06-007-00265-0032 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը խառը կառուցապատման գործառնական նշանակությունից, համաձայն քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու մասին 2013թ. հաստատված Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագծի, փոխադրել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի ֆոնդ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված, 0.002 հա մակերեսով հողամասը ընդգրկել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3. Ճանաչել 0.002 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:
4. Հողամասի սահմանները որոշվում են «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
5. Վերը նշված հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան Ա. Իսահակյան փողոց թիվ 35/1:
6. Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner