Եթե սեփականության իրավունքով ունեք օրենքի ուժով անհատույց փոխանցված հողամաս, /այդ մասին գրառված է Ձեր սեփականության վկայականում/ , ապա մինչև2021թ. դեկտեմբերի 31-ը համապատասխան համայնքային բյուջե կարող եք վճարել նախկին կադաստրային արժեքներով հաշվարկված գումար /Ստեփանավան քաղաքում 1ք.մ. համար 528 ՀՀ դրամ/: 2021թ. հունվարի 1-ից արդեն իսկ գործում է նոր գնային համակարգ , որով հողերի կադաստրային արժեքները մի քանի անգամ բարձր են նախկին գներից: