18.03.24
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
|
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Ստեփանավանի Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոցի մանկավարժներն ու աշակերտները հանդես եկավ համերգային գեղեցիկ ծրագրով: Միջոցառմանը ֆրանսերեն կատարումներով հնչեցին Ազնավուրի երգերը, թևավոր խոսքերով հանդիսատեսին ներկայացվեցին ինչպես Ազնավուրի խոհերը, այնպես էլ մեծերի մտքերը նրա մասին:
|
|
15.03.24
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՒՄԱՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում Ստեփանավանի համայնքապետարանում մարտի 15-ին կայացավ հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց Ինստեփանավան զարգացման հիմնադրամի կողմից ներկայացված «Խելացի կանգառ Ստեփանավանում» ծրագրային հայտը:
|
|
15.03.24
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի բնակիչներ Մարտի 29-ին՝ ժամը 12։00-ին, Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա "Ստեփձոր" ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Ստեփանավան քաղաքի Ձորագետ- Տաշիր վտակի 3 հողամասի քաղցրահամ ջրի արդյունահանման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում/3-րդ քննարկում/։
|
|
15.03.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Ստեփանավանի քաղաքային գրադարանի զարգացման ծրագիրը քննարկելու նպատակով մարտի 14-ին գրադարանում տեղի ունեցավ հանդիպում՝ Ստեփանավանի համայնքապետարանի ներկայացուցիչների, ՄԱԶԾ Քաղաքների էքսպերիմենտային ֆոնդ ծրագրի համակարգողի, Ինստեփանավան հիմնադրամի և Ազգային գրադարանի ներկայացուցիչների միջև: Ինստեփանավան հիմնադրամի, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և համայնքապետարանի համագործակցությամբ գրադարանը կունենա նորարարական ընթերցասրահ և թվային գրադարան, ՄԱԶԾ և Ազգային գրադարանի աջակցությամբ աշխատակիցները կանցնեն վերապատրաստում՝ համայնքի բնակիչներին արդի, թվային գրադարանին համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով։
|
|
15.03.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ մարտի 15-ին Ստեփանավան համայնքի ավագանին գումարեց վեցերորդ նստաշրջանի երկրորդ նիստը: Օրակարգը միաձայն հաստատելուց հետո, ավագանին անցավ հարցերի քննարկմանը: Նիստի մանրամասներին ծանոթացեք՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=BZglsUMOYYM։
|
|
14.03.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Մարտի 23-ին, ժամը 20:30-21:30-ը անջատենք բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը Համախմբվելով Երկիրը պահպանելու շուրջ՝ միասին մենք կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա: Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը»: Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։
|
|
14.03.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք, որ սկսում ենք գործարկել «Մշակութային Ստեփանավան/Cultural Stepanavan» ֆեյսբուքյան էջը, որտեղ այսուհետ կարող եք ծանոթանալ Ստեփանավանի մշակութային անցուդարձին, համայնքի պատմամշակութային արժեքներին և զբոսաշրջային գեղատեսիլ վայրերին, անվանի մարդկանց կյանքին ու գործունեությանը: Ստեփանավանի մշակութային կյանքին հետևեք այստեղ ՝ https://www.facebook.com/CulturalStepanavan/
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |