Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Խուբլարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/06/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
06/08/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանավանի  համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (ծածկագիր 1.1-1)։

Քարտուղարը.

օրենքով, այլ իրավական ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

 կազմակերպում է աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը, արխիվային գործը և աշխատակազմի տեխնիկական սպասարկման աշխատանքները.

իրականացնում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և ապահովում է նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

կազմակերպում և ապահովում է աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.

կազմակերպում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, նախագծերի նախապատրաստումը.

կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների կողմից քաղաքացիների ընդունելությունն ու հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման ու ընթացքի նկատմամբ.

վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային, կարգապահական ներքին կանոնների պահպանման նկատմամբ.

համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և այդ պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստերին, կազմակերպում է խնամակալության և հոգաբարձության մարմնին վերապահված գործառույթների իրականացումը.

իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Աշխատակազմի քարտուղարն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝  համաձայն պաշտոնի անձնագրի:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`

ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին»,  «Զինապարտության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին», Գնումների մասին  Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 8-ի Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1269 -Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. փետրվարի 24-ի Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի թիվ 922-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 164-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին թիվ 1044-Ն որոշման, աշխատակազմի կանոնադրության և  իր լիազորությունների հետ կապված այլ  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում ,կողմնորոշվելու ունակություն

գ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Մրցույթներին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թվականի փետրվարի  15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ե) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զին.գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),

է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Ստեփանավանի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի  ՏԻ և ՀԳՄ հարցերով  վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ստեփանավանի  համայնքապետարանի աշխատակազմ (ք.Ստեփանավան,Սոս Սարգսյան 1, հեռ.՝ 0256-2-22-33, 077 077 867) և Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0322-4-09-27)։

 

Մրցույթը կկայանա  21.08.2020թ.   ժամը` 1100-ին Ստեփանավանի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 06.08.2020թ. ժամը` 15 00-ն:

Բոլորը
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
13.05.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
03.03.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ղեկավարի 2021թ, հաշվետվություն
25.02.2022թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
25.11.2021թ. Ստեփանավան համայնքի նորընտիր ավագանու
02.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.08.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 09.07.2020թ. ավագանու արտահերթ նիստ
 26.06.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.04.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 20 02 2020թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվ
04.02.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
23.12.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
11.10.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
27.09.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
30.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
26.06.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12.04.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավանի համայնքապետի 2018թ հաշվետվություն
26.02.2019թ.Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
25.01.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09. 01. 2019 թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12. 11. 2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
15.10.2018 Ստեփանավան համայնքի ավագնու նիստ
27.08.2018թ Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
31.07.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
23.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.07.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
02.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
30.05.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
13.04.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27․03․2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27.02.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.01.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner