Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Խուբլարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/05/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/06/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանավանի  համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ  (ծածկագիր 2.3-5)։

գլխավոր մասնագետը ՝.

անմիջականորեն ենթակա և հաշվետու է աշխատակազմի քարտուղարին

իրեն ենթակա աշխատողներ չունի

կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները

աշխատանքների կազմակերպման,համակարգման,ղեկավարման և վերահսկման լիազորություններ չունի

աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարությունների կատարմանը:

Իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի,ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին

Քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է Ստեփանավանի համայնքապետարանի և այլ կազմակերպությունների  կողմից կազմակերպվող քննարկումներին  և այլ միջոցառումներին

Իր  լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր,զեկուցագրեր և այլ գրություններ

Աջակցում է համայնքի կրթական և մշակութային,առողջապահական և այլ հիմնարկների գործունեության կազմակերպումը,մեթոդաբանական օգնություն է ցուցաբերում  նրանց, աջակցում է մշակութային միջոցառումների,  փառատոնների, տոնախմբությունների, հյուրախաղերի, տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումների կազմակերպման աշխատանքներին

Աջակցում է ազգային արհեստների,ժողովրդական ստեղծագործական, գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը

Մասնակցում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման,նրանց կրթական հաստատություններում ընդգրկման աշխատանքներին

Առողջապահական մարմինների հետ համատեղ աջակցում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցներում,նախադպրոցական այլ կրթական հաստատություններում երեխաների առողջության ապահովմանհամար համապատասխան պայմանների ստեղծման և անհրաժեշտ միջոցառումների իրականացման գործին

Քաղաքի տարածքում գործող մարզադպրոցի գործունեության կառավարման,ֆիզիկական կուլտուրայի և բակային սպորտի մասսայականացման վերաբերյալ եզրակացություններ և  առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին

Կատարում է համայնքային սոցիալական աշխատողի գործառույթներ

Աջակցություն է ցուցաբերում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում,ընտանիքների հաշվառման գործընթացներում

Կատարում է տնային այցելություններ,ստացված տեղեկատվությունը տրամադրում է սոցիալական ապահովության տարածքային գործակալության մասնագետներին;

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`

ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

բ) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրա­պե­տության Աշխատանքային օրենսգրքի, Տեղական ինքնակառավարման մասին, Հա­մայն­քային ծառայության մասին, Նորմատիվ իրավական ակտերի մասինօրենքների, Քաղաքացիական օրենսգրքի, Խնամակալության և հոգաբարձության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման,Նախադպրոցական կրթության մասին, Կրթության մասին օրենքների , աշխատակազմի կանոնադրության, իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն , ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

գ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթներին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ե) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),

է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Ստեփանավանի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով  վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ստեփանավանի  համայնքապետարանի աշխատակազմ (ք.Ստեփանավան,Սոս Սարգսյան 1, հեռ.՝ 0256-2 -22 -33, 077  077 867) և Լոռու մարզպետարանի  ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0322-4-09-27)։

 

Մրցույթը կկայանա 07.07.2020. ժամը1100-ին Ստեփանավանի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է  22.06.2020թ .ժամը 1700-ն :

Բոլորը
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
13.05.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
03.03.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ղեկավարի 2021թ, հաշվետվություն
25.02.2022թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
25.11.2021թ. Ստեփանավան համայնքի նորընտիր ավագանու
02.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.08.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 09.07.2020թ. ավագանու արտահերթ նիստ
 26.06.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.04.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 20 02 2020թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվ
04.02.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
23.12.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
11.10.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
27.09.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
30.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
26.06.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12.04.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավանի համայնքապետի 2018թ հաշվետվություն
26.02.2019թ.Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
25.01.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09. 01. 2019 թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12. 11. 2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
15.10.2018 Ստեփանավան համայնքի ավագնու նիստ
27.08.2018թ Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
31.07.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
23.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.07.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
02.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
30.05.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
13.04.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27․03․2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27.02.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.01.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner