Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագրի մասնակցության հայտադիմում
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Խուբլարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/11/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
06/11/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Ստեփանավան խոշորացված համայնքի (Ստեփանավան, Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրեր) 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդների հզորացում հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագրին, որի նպատակն է խթանել երիտասարդների ակտիվ և իրազեկ մասնակցությանը ՏԻՄ ընտրություններին, ապա և՝ տեղական ինքնակառավարմանն ու որոշումների կայացմանը:

Ծրագրի շրջանակում տեղի կունենան ՏԻՄ և մեդիա եռօրյա դասընթացներ՝ երկու փուլով: Առաջին փուլը կմեկնարկի նոյեմբերի 9-ին: Դասընթացները հաջողությամբ ավարտողները կստատան հավաստագրեր, լավագույնները կընդգրկվեն համայնքի ղեկավարին կից կազմավորվելիք երիտասարդական հասարակական խորհրդի կազմում:

Դասընթացների շնորհիվ մասնակիցները կզարգացնեն առաջնորդության, ֆոնդհայթայթման և քաղաքացիական լրագրության հմտություններ, ձեռք կբերեն գիտելիքներ ՏԻՄ նոր ընտրակարգի, տեղական ինքնակառավարմանը մասնակցելու, համայնքային նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ, կսովորեն վարել հարցազրույց, պատրաստել հոդված, ճիշտ լուսանկարել, բացել և վարել բլոգ: Ծրագրի շրջանակում շահառու երիտասարդները հնարավորություն կունենան հանդիպելու ՏԻՄ ներկայացուցիչների հետ, վարել հարցազրույցներ իրենց հուզող համայնքային տարբեր խնդիրների վերաբերյալ, լուսաբանել համայնքային խնդիրներն ու իրադարձությունները, մասնակցել համայնքի կառավարմանը:

Մասնակցությունը ծրագրին անվճար է:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Մասնակցելու համար հարկավոր է մինչև նոյեմբերի 6-ը, ժամը 24:00-ն լրացնել մասնակցության սույն հայտադիմումը: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտերի հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096-31-97-91, 093-40-50-82 հեռախոսահամարներով կամ գրել նամակ kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:

 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe3vKZuWOL908VgomTc7HchPddVmctrf3l4hsyfpGIh_GErWA/viewform?fbclid=IwAR3PM-ZQYHeoUO3ENu_Ojwd1SA1HWtFayGZNLsjPuIew2LXwUdvPwz4NU7s3

Բոլորը
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
13.05.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
03.03.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ղեկավարի 2021թ, հաշվետվություն
25.02.2022թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
25.11.2021թ. Ստեփանավան համայնքի նորընտիր ավագանու
02.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.08.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 09.07.2020թ. ավագանու արտահերթ նիստ
 26.06.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.04.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 20 02 2020թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվ
04.02.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
23.12.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
11.10.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
27.09.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
30.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
26.06.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12.04.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավանի համայնքապետի 2018թ հաշվետվություն
26.02.2019թ.Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
25.01.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09. 01. 2019 թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12. 11. 2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
15.10.2018 Ստեփանավան համայնքի ավագնու նիստ
27.08.2018թ Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
31.07.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
23.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.07.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
02.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
30.05.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
13.04.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27․03․2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27.02.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.01.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner