BuildUp Lori ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանում բիզնես էկոհամակարգը` բարձացնելով բիզնես գրագիտությունը, ապահովելով փորձի փոխանակում և ներգրավելով ներդրումներ փոքր և միջին ձեռնարկությունների համար։
Ծրագրի նպատակները Ծրագրի հիմնական նպատակներն են`
● Աջակցել զարգացման հեռանկար ունեցող զբոսաշրջության, արտադրության և գյուղատնտեսական ոլորտներում գործունեություն ծավալող մարզային փոքր և միջին ձեռնարկություններին,
● Նպաստել ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանը՝ բիզնես պրոցեսների բարելավման, ֆինանսական պլանավորման, առաջխաղացման և փիթչինգի հմտությունների զարգացման ուղղություններով,
● Կապ ստեղծել մարզային ՓՄՁ-ների և տեղական և միջազգային ներդրողների ցանցի միջև։