24.02.21
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ
|
Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում գլխավոր-մասնագետ իրավաբան թափուր հաստիքում ժամկետային աշխատանքային պայմանգրով աշխատելու համար հրավիրվում է համապատասխան մասնագետ` աշխատանքային փորձը և բարձրագույն կրթությունը պարտադիր է: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել համայնքապետարանի ընդունարան:
|
|
16.02.21
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Համայնքապետարանի ներկայացուցիչներն ընդլայնում են իրենց գիտելիքներն ու կարողությունները «Անունս կին է» ծրագրի շրջանակներում համայնքապետարանի աշխատակազմի 15 ներկայացուցիչներ փետրվարի 13-14-ին մասնակցեցին «Կանանց և տղամարդկանց (գենդերային) շահերը համայնքային պլանավորման մեջ» թեմայով դասընթացին, որի նպատակն էր նպաստել ՏԻՄ-ի անդամների՝ համայնքային պլանավորման մեջ գենդերային հավասարության սկզբունքները պահպանելու վերաբերյալ գիտելիքների զարգացմանը: Դասընթացը ներառում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են գենդերային շահերի հավասարեցումը, կանանց և տղամարդկանց ներգրավումը որոշումների ընդունման գործընթացում, գենդերային նշանակություն ունեցող տեղեկատվության հավաքագրումն ու վերլուծությունը, ...
Մանրամասն |
|
11.02.21
ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԵՐԸ. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ-ՀԿ-ՆԵՐ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲԵՐՎԻ ՆՈՐ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ. ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ստեփանավան քաղաքում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Գրիգորյանը հյուրերի հետ ծանոթանալուց հետո հատուկ ընդգծել է, որ կարևորում է հասարակական կազմակերպությունների դերը և գործունեությունը, ուստի, ըստ նրա, համայնքապետարան-ՀԿ-ներ գործակցությունը պետք է բերվի նոր՝ ավելի բարձր մակարդակի։ -Բազմաթիվ ոլորտներում այսօր ՀԿ-ները նպաստում են կյանքի աշխուժացմանը, իրականացնում ծրագրեր, որոնք միտված են քաղաքացու կյանքի որակի լավացմանը։ Եթե ջանքերը համատեղվեն, արդյունքները կարող են առավել շոշափելի լինել։Արմեն Գրիգորյանը ՀԿ-ների ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, ...
Մանրամասն |
|
28.01.21
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ը ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՆ Է
|
Բանակ, որը յուրաքանչյուրիս խաղաղության, անկախության, ազատության ու ապահովության գլխավոր երաշխավորն է։ Դժվար է գտնել բառեր` նկարագրելու, պատմելու այն հերոսությունները, որոնք կատարել և կատարում են մեր հերոս զինվորները։ Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում Հայկական բանակն ու Արցախի պաշտպանության բանակը հերոսական մարտեր վարեցին Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների դեմ. սա ինքնին ևս մեկ անգամ ընդգծում է մեր բանակի հերոսականությունը։ Դժվար է միաժամանակ երեք ուժի դեմ կռվել` ուժերի անհավասարության այդ պայմաններում։ Ուստի այսօր և միշտ մենք պետք է շնորհակալ լինենք յուրաքանչյուր զինվորի, սպայի ու հրամանատարի` բանակաշինության երեկվա ու այսօրվա մարտիկներին։ Մենք բոլորս պարտավոր ենք խոնարհվել պատերազմում զոհված ...
Մանրամասն |
|
26.01.21
«COVID-19-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ»
|
«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Ստեփանավան բազմաբնակավայր համայնքում 23.22.2020թ.-23.01.2021թ. իրականացրեց «COVID-19-ի կանխարգելում Ստեփանավանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով արագ արձագանքման կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ նպաստել Ստեփանավանում հասարակական առողջության վրա COVID-19-ի ազդեցության նվազեցմանը և մեղմել համավարակի հետագա տարածման ռիսկերը մի վայրից մյուսը տեղափոխվելու դեպքում:Ծրագիրն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» (People in Need) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ...
Մանրամասն |
|
22.01.21
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ ԴԻՄԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ
|
Սիրելի ստեփանավանցիներ, մեր քաղաքում սկսվում է զարգացման ու առաջընթացի` անչափ պատասխանատու փուլ։ Մոտ երկու ամիս քաղաքի խնդիրները, առաջնահերթություններն առավել խորքային ուսումնասիրելուց հետո վստահ կարող եմ հայտարարել, որ այդ առաջընթացը կախված է մեզանից յուրաքանչյուրից։ Այսօր թե համայնքապետարանում, թե պետական մակարդակով արվում է առավելագույնը` ներդրումներ ներգրավելու համար, բայց կա փոքրիկ նրբություն, որը պետք է հաշվի առնենք բոլորս։ Սպասվող բոլոր ներդրումները մենք կարող ենք կրկնապատկել, եռապատկել, եթե հավասարապես բոլորս լծվենք Ստեփանավանը զարգացնելու գործին։ Ի՞նչ է անհրաժեշտ, և ի՞նչ անելիք ունենք։ Ինչպես գիտեք, համայնքային բյուջեն ձևավորվում է պետական հատկացումներից և սեփական եկամուտների հավաքագրումից։ ...
Մանրամասն |
|
20.01.21
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ Է ՍԿՍԵԼ` ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը խորհրդակցությունների շարք է սկսել` համայնքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների պատասխանատուների մասնակցությամբ: Նպատակն է` հստակ տեղեկություններ հավաքագրել կառույցների գործունեության ընթացքի, արդյունավետության և հատկապես առաջիկա անելիքների մասին: Այսօր Գրիգորյանն ընդունել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին և ներկայացուցիչներին: Վերջիններս համայնքի ղեկավարին են ներկայացրել անհրաժեշտ տեղեկություններ։ Գրիգորյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում զարգացման, առաջընթացի հստակ ծրագրեր ներկայացնել, որոնք լուծում կտան առկա խնդիրներին և առավել որակյալ ծառայություններ կմատուցեն շահառուներին: Ըստ Գրիգորյանի` հատկապես մանկապարտեզները ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |