Այսօր: Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2019թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 332
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.09.19 ԱՅՍՕՐ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՕՐՆ Է....
Սոս Սարգսյանը ստեփանավանցիների սիրելու կարողությունն է. բարո՛վ եք եկել Սոսի քաղաք. այստեղ միշտ բոլորին սպասում են, ինչպես հյուրընկալ Սոսն էր սպասում բոլորին: Թատրոնում գուցե ստեփանավանցի երիտասարդը մեկ աստիճան ավել դեր ու դիրք ուներ, բայց դա նորմալ էր, Սոսն իր համաքաղաքացուն չէ չէր ասում: Բայց այդ մասին հետո… դուք նահապետի քաղաքում եք, այս փողոցը կրում է Սոս Սարգսյանի անունը, վերևում տունն է եղել, սա էլ՝ այգին, որտեղ անցել է Սոսի մանկությունը. այստեղ է վարպետը մաշել իր ոտնամաններն ու խորհել կյանքի մասին, այստեղ են ձևավորվել Սարգսյան դերասանի ու Սարգսյան գրողի մղումները: Իսկ դուք գիտե՞ք, որ մենք հպարտ ենք մե՛րով, մե՛ր նահապետով:Ահել, թե ջահել՝ ամենքս մի անուշ հուշ ունենք Սոսի հետ, ... Մանրամասն
20.09.19 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելիներս, ջերմ շնորհավորանքներս եմ հղում Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի անկախ Հանրապետության անցած 28 տարիները հայոց պետականության վերականգնման, հայի ինքնության վերահաստատման վկաներն են: Անկախությունն է ազգի ու պետության հարատևման կարևոր ու գլխավոր նախապայմանը: Անկախությունը կորուստներով ու արյունով ձեռքբերված մեր պետությունն է, անկախությունը մեր արժանապատիվ քաղաքացին է, անկախությունը մենք ենք: Մենք մեր առջև նպատակ ունենք՝ պահպանել այն բոլոր նվաճումները, որոնք մեր ժողովուրդը ձեռք է բերել ամենաթանկ գնով. խաղաղություն, ներքին կայունություն, ժողովրդավարություն: Ձեզ բոլորիդ երջանկություն ու բարեկեցություն եմ ցանկանում՝ ի նպաստ մեր պետության, մեր հայրենիքի ... Մանրամասն
01.09.19 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորում եմ սիրելի համաքաղաքաղիներիս։ Գիտելիքը հզոր ուժ է, ու այսօր բոլորս գնում ենք հզորանալու։ Այն փոքրիկը, ով առաջին անգամ ոտք է դնում դպրոց, դպրոցն ավարտած այն պատանին, ով բուհի դուռն է բացում, ուսուցիչն, ով անհամբեր սպասում է իր սաներին, ծնողը, ով հույսով ու մեծ հավատով է իր զավակին ուղարկում ուսման։ Մենք բոլորս ավելի ենք հզորանում՝ հզորացնելու մեր երկիրը։ Լույսի ճանապարհին բոլորիդ մաղթում եմ միմիայն վերելքներ ու նվաճումներ։

02.07.19 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ

Սիրելի նորակոչիկներ, ժամեր անց կհամալրեք հայրենիքի պաշտպանների շարքերը։ Անչափ պատասխանատու առաքելություն, որը վստահ եմ՝ դուք կկատարեք բարձր գիտակցությամբ և սիրով: Սիրելի տղաներ, ձեզանից յուրաքանչյուրը թանկ է մեզ համար, և առավել թանկ եք ձեր ծնողների ու հարազատների համար, ուստի իմացեք, որ դուք ևս պետք է լինեք ոչ միայն մեր, այլև ձեր անվտանգության երաշխավորը՝ լինելով հաշտ և համերաշխ զինվորական միջավայրում: Մաղթում եմ ձեզ բարի ծառայություն, բարի վերադարձ, խաղաղ երկինք և թող Աստված միշտ ձեր թիկունքին լինի:

18.06.19 ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԴԱՇՆԱՄՈՒՐ ԼԱՐՈՂԻ, ԹԱՌԻ, ՔԱՄԱՆՉԱՅԻ, ԿԼԱՐՆԵՏԻ ԵՎ ՍԱՆԹՈՒՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ

Ստեփանավանի Արվեստի դպրոցը աշխատանքի է հրավիրում դաշնամուր լարողի, թառի, քամանչայի, կլարնետի և սանթուրի մասնագետների: Տեղեկությունների համար դիմել Արվեստի դպրոց, կամ զանգահարել 0256 - 2 -15- 15 հեռախոսահամարով:

08.06.19 ՄԱՔՈՒՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ
Ստեփանավանում շարունակվում են  մաքրման աշխատանքները.Մասնակցում են քաղաքի գրեթե բոլոր կառույցները: Աշխատանքերը համակարգում է Ստեփանավանի համայնքապետարանը, համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը անձամբ հետևում է մաքրման գործընթացին: Նախատեսվող աշխատանքները, միջոցառումները՝Համայնքի տարածքի  սանիտարական մաքրում և աղբահանություն:  Բոլոր  հիմնարկ ձեռնարկությունները որոնք փողոցների հետ  ունեն հարակից ծաղկանոցներ և սիզամարգեր  իրականացրել են նաև հողի փորման և փխրեցման աշխատանքներ:Պատմամշակութային և զբոսաշրջային վայրերի տարածքների   մաքրում աղբից, աղբի տեղափոխում աղբավայր (Սուրբ Նշան մատուռ, Սուրբ Սարգիս եկեղեցի,  Ամենափրկիչ մատուռ, < Ալեյա >  ծառուղի, ... Մանրամասն
01.06.19 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Այսօր նշում ենք երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հունիսի 1-ը մեզ համար սոսկ տոն չէ, այն գալիս է վերստին արժևորելու երեխաների հայեցի դաստիարակության խնդիրը, ինչպես նաև ևս մեկ անգամ մտորելու այն պայմանների մասին, որոնք փորձում ենք ստեղծել երեխաների համար: Ասել, որ այս առումով ամեն բան իդեալական է, սխալ կլինի, բայց ուզում եմ վստահեցնել, որ Ստեփանավանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երեխաների խնամքով զբաղվող կառույցները գտնվում են ամենօրյա ուշադրության կենտրոնում, և ջանք չենք խնայում, որպեսզի հնարավորինս անհոգ դարձնենք երեխաների առօրյան: Ինչ վերաբերում է մեր քաղաքի ընտանիքներին, ապա պետք է արձանագրել, որ դրանցում ևս, բարեբախտաբար, հաջողակ ենք: Այդ են վկայում այն բազմաթիվ տաղանդավոր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
25.01.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
26.06.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12.04.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
22.03.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավանի համայնքապետի 2018թ հաշվետվություն
26.02.2019թ.Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
25.01.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09. 01. 2019 թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12. 11. 2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
15.10.2018 Ստեփանավան համայնքի ավագնու նիստ
27.08.2018թ Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
31.07.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
23.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.07.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
02.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
30.05.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
13.04.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27․03․2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27.02.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.01.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,

+374 256 2 22 33

stepanavan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner