|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 29  հոկտեմբերի  2025 թվականի N 1178
 | 
| ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԵԴՐԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Սեդրակ Բաղդասարյանի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով և Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ. թիվ 131-Ն որոշմամբ՝ որոշում եմ. 1. Ստեփանավան համայնքի Աշոտ Երկաթ 2բ հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Սեդրակ Բաղդասարյանի հայտը բավարարել և նրան տալ ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի համար՝ 01.10.2025-31.12.2025թթ.:2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
 3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |